Հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը գոլ է խփել «Մարբելիայի» դարպասներին

Հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը գոլ է խփել «Մարբելիայի» դարպասներին

PanARMENIAN.Net -
Փետրվարի 14-ին Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլի ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը, ընկերական խաղ է անցկացրել իսպանական «Մարբելիայի» հետ, որը հանդես է գալիս Segunda Division B երկրորդ իսպանական լիգայում: «Մետալուրգ» ֆուտբոլի ակումբը 4:0 հաշվով հաղթել է «Մարբելիային»` երրորդ գոլը 38-րդ րոպեին խփել է Հենրիկ Մխիթարյանը:



«Մետալուրգը» ուսումնամարզական հավաք է անցկանում Իսպանիայում եւ պատրաստվում է Ուկրաինայի առաջնության երկրորդ փուլին եւ փետրվարի 27-ին առաջին խմբում կխաղա «Զակարպատիե» թիմի դեմ, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը:





«Մետալուրգ» ՖԱ

Դոնեցկի «Մետալուրգ» ՖԱ հիմնադրվել է 1996թ. հունիսի 17-ին: Հանդես է գալիս Ուկրաինայի Պրեմիեր լիգայում: Ուկրաինայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել (2001-2002, 2002-2003 եւ 2004-2005 թվականների սեզոններում): Ուկրաինայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչին է մասնակցել (19997-1998, 2001-2002 եւ 2007-2008 թվականների սեզոններում):

ՈՒԵՖԱ Գավաթում «Մետալուրգը» 18 հանդիպում է անցկացրել (8 հաղթանակ, 5 ոչ ոքի եւ 5 պարտություն):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---