Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Բելառուսի հավաքականի հետ

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Բելառուսի հավաքականի հետ

PanARMENIAN.Net -
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Բելառուսի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, խաղը տեղի կունենա մարտի 3-ին Անթալիայում:

Ինչպես նախկինում PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել ՀՀ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի ֆեդերացիան բանակցել է Իսլանդիայի, Ուկրաինայի եւ Լատվիայի հավաքականներից մեկի հետ ընկերական խաղի անցկացման շուրջ եւ այդ խաղը պետք է տեղի ունենար Կիպրոսում:



Հայաստանի ու Բելառուսի հավաքականները հանդիպել են երեք անգամ, մեկական անգամ հավաքականները հաղթել են, իսկ մեկ անգամ թիմերն ոչ ոքի են խաղացել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---