Հայաստանի ֆուտբոլի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 13 և 14-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի 2010 թ. գավաթի կիսաեզրափակիչների օրացույցը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.net-ին ՀՖՖ-ի մամլո ծառայությունում, ապրիլի 13-ին “Ուլիսը” կընդունի “Փյունիկին”, իսկ 14-ին “Բանանցը”` “Միկային”: Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 20 և 21-ին:

Հայաստանի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---