Գևորոգ Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Խաչատրյանը` արծաթե մրցանակակիր

Գևորոգ Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Խաչատրյանը` արծաթե մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում, որն անցնում է Մինսկում, հայ ծանրորդները նվաճել են 8 մեդալ, որոնցից 2-ը` ոսկե: Մելինե Դալուզյանի արծաթե ելույթից հետո (69 կգ ք/կ), որը երեք արծաթ նվաճեց, մեկնարկեցին 85 կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ: Հայաստանը ներկայացնում էր աշխարհի բրոնզե մրցանակակիր և Եվրոպայի առաջնության արծթե մրցանակակիր Արա Խաչատրյանը, որը նախկինում հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում և աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Գևորգ Պողոսյանը:

Արա Խաչատրյանը “պոկում” վարժությունում կարողացավ նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ Պողոսյանի արդյունքը ընդամենը 4-ն էր: Երկու մարզիկները բարձրացրեցին 165 կգ, սակայն անձնական ավելի թեթև քաշի շնորհիվ Խաչատրյանն առաջ անցավ Պողոսյանից:

Հայ ծանրորդները փայլուն ելույթ ունեցան “հրում”վարժությունում: Այդ վարժությունում անհաջող հանդես եկավ առաջին վարժության առաջատար Միկոլայ Նովիկովը Բելառուսից` օգտագործելով միայն մեկ մոտեցում, նա բարձրացրեց 196 կգ: Չեմպիոնի կոչման համար պայքարը ծավալվեց երկու հայ ծանրորդների միջև: Արա Խաչատրյանը բարձրացրեց 203 կգ և մի քանի րոպե զբաղեցրեց առաջին տեղը, սակայն բարձրացնելով 204 կգ Գևորգ Պողոսյանն առաջ անցավ նրանից ու դարձավ Եվրոպայի չեմպիոն` ընդհանուր առմամբ բարձրացնելով 369 կգ, նա նվաճեց նաև փոքր ոսկե մեդալը “հրում” վարժությունում: Երկամարտի արդյունքում Արա Խաչատրյանը զիջեց նրան ընդամենը 1 կգ և 3-րդ անգամ դարձավ Եվրոպայի արծաթե մրցանակակիր, ցույց տալով երկրորդ արդյունքն այդ վարժությունում:

Ընդհանուր թիմային ստուգարքում Հայաստանի հավաքականը 13 մեդալներով, որոնցից 6 ոսկի են, 6 արծաթ, իսկ 1-ը` բրոնզ, գրավում է 2-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---