Արթուր Աբրահամ. Ապրիլի 24-ին ես Երևանում կլինեմ, որտեղ հարգանքի տուրք կմատուցեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արթուր Աբրահամ. Ապրիլի 24-ին ես Երևանում կլինեմ, որտեղ հարգանքի տուրք կմատուցեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - "Super Six World Boxing Classic" առաջնության երկրորդ շրջանում մարտի 27-ին Դեթրոյթում կայացավ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) և Անդրե Դիրրելի (ԱՄՆ) մենամարտը:

Աբրահամը որակազրկվեց 11-րդ ռաունդի կեսին: Աբրահամի հարվածից Դիրրելն ընկավ, և հայ բռնցքամարտիկը աջից ևս մեկ հարված հասցրեց, որից հետո ամերիկացին մեջքի վրա ընկավ ու կարողացավ բարձրանալ միայն բժշկական օգնություն ստանալուց մի քանի րոպե անց:

Sportsdaily.ru-ին տված հարցազրույցում Աբրահամը հայտնեց, որ Դիրրելը չցանկացավ մարտնչել միջև վերջ: Նա պարզապես օգտվեց լավ պահից և խուսափեց պարտությունից: "Իմ ռաունդները սկսվում են վեցերորդից: Հանդիպման երկրորդ կեսում ես "կոտրեցի" մենամարտի ընթացքը և սկսեցի գերակայել: Ես արդեն զգում էի որսը, սակայն լացկան ամերիկացին պոկվեց կարթից: Եթե նա այն ժամանակ կանգներ, հավատացեք, ես կհասցնեի նրան վերջնականապես պարտության մատնել մինչև ավարտական հրահանգը",- ասաց հայ բռնցքամարտիկը:

Ի պատասխան Դիրրելի այն պնդմանը, որ իր որակազրկմամբ Աբրահամը նրանից խլեց փառքի պահը, և նա չկարողացավ գալ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսին, հայ բռնցքամարտիկն ասաց. "Եթե մարդը հաղթել է միայն հակառակորդի ավելի քան կասկածելի որակազրկման արդյունքում, էլ ինչի՞ մասին է խոսքը: Նա ընկավ, նոկաուտ ստացավ, լաց եղավ: Եվ նա հաղթեց: Դա նորմա՞լ է",- ասաց Աբրահամը:

Աբրահամի շահերը ներկայացնող "Sauerland Event" պրոմոուտերական ընկերությունը բողոք է հղել Համաշխարհային Բռնցքամարտի Խորհուրդ (WBC)` պահանջելով փոխել մենամարտի արդյունքը: Գերմանացի պրոմոուտերները ցանկանում է WBC ուշադրությունը սևեռել մրցավարի գործողությունների վրա, վերջինս չէր արձագանքում Դիրրելի գոտկատեղից ներքև կատարած հարվածներին: Աբրահամի թիմի կարծիքով, մրցավար Լոուրենս Քոուլը պետք է "ստոպ" հրահանգ տար 11-րդ ռաունդում, նախքան հայ բռնցքամարտիկը հարվածեց, ինչը կկանխեր կանոնների խախտումը: "Իմ խնդիրը ռինգ դուրս գալն է, իսկ պրոմոուտերների խնդիրը` պաշտպանել իմ իրավունքները: Ես միայն մի բան գիտեմ, որ իմ թիմը պահանջում է ճանաչել, որ մենամարտն ավարտվել է առանց արդյունքի հայտարարման",- ասաց Աբրահամը:

Իսկ այն հարցին, թե արդյոք նա ապրիլի 24-ին ներկա է գտնվելու Կառլ Ֆրոչ - Միքքելլ Քեսլեր մենամարտին, հայ բռնցքամարտիկը պատասխանեց. "Ապրիլի 24-ին ես Երևանում եմ լինելու, որտեղ հարգանքի տուրք կմատուցեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին":

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---