Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանն ավարտել են ելույթները ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանն ավարտել են ելույթները ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-25-ին Վիեննայում (Ավստրիա) տեղի է ունենում ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ ձյուդոիստներ:

Իրենց ելույթներն արդեն ավարտել են 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) և Աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 ք/կ):

Դավթյանը մտել է ¼ եզրափակիչ, բայց պարտություն է կրել Բեսլան Մուդրանովից (Ռուսաստան) և 3-րդ տեղի համար պայքարում զիջել Էլիո Վերդեին (Իտալիա): Դավթյանն ավարտել է իր ելույթը 5-րդ տեղում:

Արմեն Նազարյանը պարտություն է կրել 1/8 եզրափակչում և զբաղեցրել 7-րդ տեղը:

Արտյոմ Բաղդասարյանն (73 ք/կ) իր ելույթը կսկսի ապրիլի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---