«Միկա» ՖԱ-ը շարունակում է գլխավորել Հայաստանի Բարձրագույն լիգան

«Միկա» ՖԱ-ը շարունակում է գլխավորել Հայաստանի Բարձրագույն լիգան

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին և 2-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրը: «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» ընդունել է «Բանանցին» և պարտություն կրել 0:3 հաշվով: Կապանում «Փյունիկը» 1:6 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Գանձասարին», երեք գոլի հեղինակ է դարձել Գևորգ Ղազարյանը:

Մայիսի 2-ին «Միկան» պաշտպան Հրայր Մկոյանի գոլի շնորհիվ միայն 89-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը և հաղթել «Իմպուլսին»: Վալերի Ալեքսանյանը և Նորայր Սահակյանը հաղթանակ են բերել «Ուլիսին» «Շիրակի» հետ խաղում:

6-րդ տուրից հետո «Միկան» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» ետ է մնում 1 միավորով: «Ուլիսը» և «Բանանցը» զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը:

4 գոլերով առաջնության ռմբարկուներն են Ալբերտ Թադևոսյանը, Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Սամվել Մելքոնյանը և Էդուարդո դո Սանտոսը («Բանանց»)

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---