Հայ մարզիկները կմասնակցեն ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարին

Հայ մարզիկները կմասնակցեն ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ից հունիսի 2-ը Վրաստանի Ախմետա քաղաքում տեղի կունենա 2006թ. օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիի մարզիչ Գուգուրի Աբրամաշվիլիի անվան ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սաներ Ալբերտ Բաղդասարյանը (38 կգ քաշային կարգ), Արսեն Գևորգյանը (42 կգ), Հարություն Դերմիշյանը (46 կգ), Սամվել Ղազարյանը (55 կգ), Վլադիմիր Առաքելյանը (60 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (60 կգ), Տիգրան Դանիելյանը (73 կգ):

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից, թիմի ղեկավարն է մարզադպրոցի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Խիթարյանը, ում կարծիքով, մրցաշարը հայ պատանի մարզիկների համար նախ և առաջ, կունենա միջազգային մրցումներին մասնակցելու և ավելի ուժեղ համարում ունեցող մրցակցի հետ պայքարելու և գոտեմարտելու հոգեբանական պատնեշը հաղթահարելու փորձ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---