«Արարատ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի Առաջին լիգայի առաջատարն է

«Արարատ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի Առաջին լիգայի առաջատարն է

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի շրջանակներում տեղի ունեցավ 5-րդ տուրի 2 հանդիպում:

«Փյունիկ-2»-ը հանդիպել է «Արարատի» հետ և տանուլ է տվել 0:1 հաշվով: Գոլն «Արարատի» կազմում խփել է Դավիթ Մելիքսեթյանը:

Իսկ «Բանանց-2»-«Շենգավիթ» խաղը գոլառատ էր: Արդյունքում «Շենգավիթը» հաղթեց 6:1 հաշվով: «Բանանց-2»-ից միակ գոլը խփեց Ժոռա Ստեփանյանը:

«Շենգավիթի» գոլերի հեղինակներն են` Նարեկ Դավթյանը, Վահե Թադևոսյանը, Ռաֆայել Մկրտչյանը (2 գոլ), Շոթա Զաքիան և Հենրիկ Հարությունյանը:

5-րդ տուրից հետո առաջնության առաջատարն է «Արարատը» 19 միավորով, «Գանձասար-2»-ը 16 միավորով 2-րդ տեղում է, «Բանանց-2»-ը 12 միավորով 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---