Լևոն Արոնյանն իսպանական Լեոնում կմասնակցի արագ շախմատի մրցաշարին

Լևոն Արոնյանն իսպանական Լեոնում կմասնակցի արագ շախմատի մրցաշարին

PanARMENIAN.Net - Գրոսմասյտեր Լևոն Արոնյանը հունիսի 4-6-ին Իսպանիայի Լեոն քաղաքում կմասակցի արագ շախմատի ավանդական մրցաշարին:

Արոնյանի մրցակիցներն են լինելու Բորիս Գելֆանդը (Իսրայել), Լենյեր Դոմիննգես Պերեսը (Կուբա) և Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա):

Մեկ այլ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Չիկագոյում մասնակցել է բաց մրցաշարի: 9 հնարավոր միավորից նա հավաքել է 6.5 միավոր և 149 մասնակիցների շարքում զբաղեցրել 7-րդ տեղը: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչինյանը և FIDE-ի վարպետ Տաթև Աբրահամյանը հավաքել են 6-ական միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է Լյուկ Վան Վելին (7.5 միավոր):

Իսկ Սերգեյ Գրիգորյանցը 2010-ի Մոսկվայի առաջնությունում հավաքել է 4 միավոր և նվաճել արծաթե մեդալ: Նույն արդյունքով Նիկոլայ Չադաևը դարձել է չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---