Հունիսի 17-18-ը տեղի կունենա «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը

Հունիսի 17-18-ը տեղի կունենա «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 17-18-ը «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները անցկացնելու են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը, որը կազմակերպվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ:

Մրցաշարի նպատակն է քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը: Մրցաշարը կկայանա Երևանի շախմատի ակադեմիայում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, արագ շախմատի կանոններով:

Միջոցառմանը կմասնակցեն 30 մարդ. կանայք և տղամարդիկ կմրցեն միասին` երեք մրցանակային տեղերի համար: Մրցաշարի 2-րդ օրը հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Զավեն Անդրեասյանը, սեանս կտան մասնակիցներին, հաղորդում է «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---