Ալբերտ Ազարյանի Գավաթի բոլոր հաղթողները ներկայացնում են Հայաստանը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Երևանում ավարտվեց սպորտային մարմնամարզության Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան Գավաթը: 7-րդ ավանդական առաջնությանը մասնակցում էին 43 մարմնամարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից:

Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է, որ ազատ վարժության մեջ հաղթող է դարձել Արթուր Դավթյանը: «Մարմնամարզական նժույգ» և «զուգափայտեր» վարժություններում հաղթել է Հարություն Մերդինյանը: «Օղակների» վրա իր հավասարը չուներ Վահագն Դավթյանը, իսկ «պտտաձողի» վրա` Վահագն Ստեփանյանը:

Հունիսի 12-ին Իրանի պատվիրակությունը Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիային առաջարկեց համաձայնագիր ստորագրել Իրանում համատեղ ձմեռային հավաքներ անցկացնելու մասին: Բոլոր ծախսերը կհոգա իրանական կողմը: «Նրանք նաև ցանկանում են գեղարվեստական մարմնամարզության մարզիչների հրավիրել, ովքեր այնտեղ վարպետության դասեր կանցկացնեն»,- ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---