Ավարտվեց Գառնիկ Հովհաննիսյանի անվ. սամբոյի առաջնությունը

Ավարտվեց Գառնիկ Հովհաննիսյանի անվ. սամբոյի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին «Կիլիկիա» սպորտդահլիճում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջին հայ չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանին նվիրված սամբոյի առաջնությունը:

6 քաշային կարգերում մասնակցում էին սամբիստներ Հայաստանի տարբեր մարզերից ու Լեռնային Ղարաբաղից: Առաջնության հաղթողներ դարձան Տիգրան Կիրակոսյանը (52կգ ք/կ), Վահան Վարդանյանը (57կգ ք/կ), Շահե Օհանյանը (62կգ ք/կ), Արտավազդ Մինասյանը (68կգ ք/կ), Աշոտ Դանիելյանը (74կգ ք/կ) և Մավրիկ Նասիբյանը (82կգ ք/կ):

57, 62 և 68 քաշային կարգերում հաղթողները բացի Գավաթներից ու մեդալներից նաև առանձնահատուկ պարգևներ ստացան, քանի որ ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի խոսքով, Գառնիկ Հովհաննիսյանը ելույթ էր ունենում 62կգ քաշային կարգում, իսկ նրա ընկերներ Արտակ Գևորգյանն ու Անդրանիկ Ծատուրյանը` համապատասխանաբար 57 և 68:

Թիմային գավաթը ստացավ Երևանի Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական պատանեկան սպորտդպրոցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---