Բռնցքամարտի Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները պայմանավորվել են համատեղ հավաքների մասին14 հունիսի 2010 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ից 11-ը Մոսկվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ բռնցքամարտիկները 3 մեդալ նվաճեցին: Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ) Եվրոպայի չեմպիոն դարձավ, իսկ Հովհաննես Դանիելյաը (48կգ ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) բրոնզե մեդալներ նվաճեցին: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի 10 ներկայացուցիչներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ Հայաստանի հավաքականի ելույթը նորմալ է համարում: Դա նախապատրաստական փուլ է նախքան Օլիմպիական խաղերը: «Ազատ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակչում լավ ելույթներ ունեցան, սակայն դուրս մնացին պայքարից մրցավարների ոչ օբյեկտիվ որոշման պատճառով»,- նշել է Մեհրաբյանը: Նրա խոսքով, Ջավախյանն ապացուցեց, որ շատ ուժեղ բռնցքամարտիկ է և իր հնարավորությունները ցույց կտա նաև Օլիմպիական խաղերում: «Խաչատրյանը մրցաշարում ելույթ ունեցավ իր հնարավորությունների շրջանակներում, և ես կարծում եմ, որ նա դեռ կաճի որպես բռնցքամարտիկ: Իսկ 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն Դանիելյանը լարվածության պատճառով կիսաեզրափակչում չկարողացավ հաղթել»,- ավելացրել է մարզիչը: Առաջնության ժամանակ հայկական կողմը Ֆրանսիայի հավաքականի հետ համատեղ հավաքների մասին պայմանավորվեց: Հուլիսի 20-27-ը բռնցքամարտիկները կմարզվեն Հայաստանում, իսկ հետո` Ֆրանսիայում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |