Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Իտալիայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Իտալիայի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ուշացումով սկսեց զբաղվել օգոստոսի 11-ին կայանալիք ընկերական հանդիպման համար մրցակցի որոնումներով: Այդ իսկ պատճառով իտալացիների ընտրությունը հարուստ չէր. միակ եվրոպական հավաքականը, որի հետ նրանք կկարողանան խաղալ, Հայաստանի հավաքականն է, հաղորդում է championat.ru-ն` հղում տալով Sportsmediaset-ին:

Որպես այլընտրանք իտալացիները կարող են ստուգողական հանդիպում անցկացնել մեկ այլ մայրցամաքի թիմի հետ, բայց այդ դեպքում խաղը տեղի կունենա չեզոք դաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---