Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականին առաջին հաղթանակը բերեց

Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականին առաջին հաղթանակը բերեց

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով առաջ անցավ Դևիսի-2010 գավաթի քառորդ եզրափակիչում` հաղթելով Ռուսաստանի հավաքականին: Մրցումներն անցկացվում են հուլիսի 9-11-ին, Մոսկվայում:

Հուլիսի 9-ին առաջին մենամարտում Նիկոլայ Դավիդենկոն մրցում էր Դավիթ Նալբանդյանի հետ: Արգենտինացի թենիսիստը 4:6, 6:7, 6:7 հաշվով հաղթանակ տարավ;

Երկրորդ մենամարտում, հուլիսի 8-ին անցկացրած վիճակահանության համաձայն, պետք է խաղան ռուսաստանցի Միխայիլ Յուժնին և արգենտինացիների առաջատար Լեոնարդո Մայերը: Սակայն Դևիսի գավաթի մրցումների կանոնների համաձայն, յուրաքանչյուր մենամարտից մեկ ժամ առաջ թիմերի կապիտանները` Շամիլ Տարպիշչևը և Մոդեստո «Տիտո» Վասկեսը կարող են փոփոխություններ մտցնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---