Սինգապուրի օլիմպիական խաղերին կմասնակցեն 12 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Սինգապուրի ամառային օլիմպիական պատանեկան առաջին խաղերի մեկնարկից 32 օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մարզիկների թիվն ավելացավ ևս երեքով:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության իրավունք է շնորհել աթլետ Դիանա Խուբասերյանին (100մ. Վազք), ջրացատկորդ Գևորգ Պապոյանին (3մ ոստնակացատկ ու 10մ աշտարակացատկ) և թիավար Էդգար Բաբայանին (կանոե,սպրինտ), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Սինգապուրի խաղերին մասնակցելու իրավունք էին նվաճել 9 մարզիկներ: Հնարավոր է` նրանց թիվը դեռևս ավելանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---