Ստամբուլում տեղի կունենա Եվրոպայի սեղանի թենիսի երիտասարդների ու պատանիների առաջնությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ից -25-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի սեղանի թենիսի երիտասարդների ու պատանիների թիմային և անհատական առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են 3 տղա և 3 աղջիկ մարզիկներ, իսկ պատանիների հավաքականում` 2 աղջիկ և 3 տղա: Տղաների հավաքականը իր ուժերն է չափելու 2-րդ դիվիզիոնում: Վիճակահանությամբ մեր երկրի հավաքականը խաղալու է J խմբում, որի մեջ ընդգրկված են Անգլիայի, Լիտվայի, Վրաստանի և Հունաստանի հավաքականները: Աղջիկների թիմը խաղալու է 2-րդ դիվիզիոնի E խմբում և մրցելու է Մոլդովայի և Էստոնիայի թիմերի հետ: Երիտասարդ տղաների հավաքականը մրցելու է 2-րդ դիվիզիոնի J խմբում ընդգրկված Հոլանդիայի , Բուլղարիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի հավաքակնների հետ, իսկ երիտասարդ աղջիկների հավաքականը երկրորդ դիվիզիոնի F խմբում մրցելու է Պորտուգալիայի, Թուրքիայի և Լիտվայի հավաքականների հետ, հաղորդում է սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---