Շախմատի երիտասարդական ԱԱ-ում կայացել է 9-րդ տուրը

Շախմատի երիտասարդական ԱԱ-ում կայացել է 9-րդ տուրը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում կայացել է 9-րդ տուրը: Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Անի Խանամիրյանը:

Աղջիկների շարքում Խանամիրյանը հաղթել է Անու Բայարին (Մոնղոլիա), որից հետո 4,5 միավորով 41-րդ տեղում է:

Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է Էրիկ Բլոմկվիստին (Շվեդիա), Հրայր Սիմոնյանը` Կիրիլ Ստուպակուին (Բելառուս): Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Մարկ Թայլերի հետ:

Հովհաննիսյանը մրցաշարային աղյուսակում 5,5 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: Սիմոնյանը նույնպես ունի 5,5 միավոր և 33-րդն է: Տեր-Սահակյանը հավաքել է 5 միավոր և զբաղեցնում է 44-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---