Վահան Վարդանյանն Օլիմպիական խաղերում դուրս է եկել եզրափակիչ բազմամարտում

PanARMENIAN.Net - Սինգապուրում շարունակվում են պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում են 14 հայ մարզիկներ 12 մարզաձևերում

Վահան Վարդանյանը< /b> բազմամարտում 41մարզիկների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը և 12 մարզիկների հետ դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 18-ին:

Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել է ծանրորդ Սմբատ Մարգարյանը, որը դարձել է բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 17-ին ելույթ կունենան ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը և վազորդ Դիանա Խուբեսերյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---