Մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ-ում Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է 18-րդ տեղը

Մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ-ում Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է 18-րդ տեղը

PanARMENIAN.Net - Չոտովում (Լեհաստան) ավարտվել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Օգոստոսի 16-ին կայացել է վերջին 13-րդ տուրը: Հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա հաղթել է Թոմաս Ֆոդորին (Հունգարիա) և 8 միավորով զբաղեցրել 18-րդ տեղը: 10 միավորով չեմպիոն է դարձել Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան):

Հրայր Սիմոնյանը ոչ ոքի է խաղացել Պավել Պոտապովի հետ (Ռուսաստան) և 7 միավորով 44-րդ տեղում է: Սամվել Տեր-Սահակյանը զիջել է Դանիլա Դվորնիին (Իտալիա) և 7.5 միավորով 33-րդ տեղում է:

Վերջին տուրում պարտվել է նաև Անի Խանամիրյանը և 5.5 միավորով զբաղեցրել 57-րդ տեղը: 11 միավորով չեմպիոն է դարձել Աննա Մոզիչուկը (Սլովենիա) :

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---