Գևորգ Պապոյանը և Դիանա Խուբեսերյանն Օլիմպիական խաղերում իրենց ելույթներն ավարտեցին առանց մեդալների

PanARMENIAN.Net - Սինգապուրում շարունակվում են ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայ վազորդուհի Դիանա Խուբեսերյանը 100մ տարածությունում 33 մասնակիցների շարքում 18-րդն էր` ցուցաբերելով 12.95 վայրկյան արդյունք: Չեմպիոն է դարձել Ժոզեֆին Օմական (Նիգերիա) 11.58 վայրկյան արդյունքով:

Ջրացատկում Գևորգ Պապոյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ և զբաղեցրեց 13-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Բո Կյուն (Չինաստան):

Էդգար Բաբայանը թիավարումում նույնպես դուրս չեկավ եզրափակիչ և զբաղեցրեց 13-րդ տեղը: Ոսկին նվաճեց բրազիլացի Իսագուիաս Կյուերիոսը: Բաբայանը սլալոմ ոճում հանդես կգա օգոստոսի 24-ին: Նույն օրը հանդես կգա նաև հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը:

Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ` 1 արծաթե և 3 բրոնզե:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---