Հայաստան չեն ժամանի պորտուգալացի ֆուտբոլիստների երկրպագուները23 օգոստոսի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը օգոստոսի 25-ին Աշխարհի գավաթ 2011-ի ընտրանու մրցաշարի շրջանակներում հանդիպելու է Պորտուգալիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա «Միկա» մարզադաշտում: Հայաստանի կանանց հավաքականի համար խաղն այնքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ նույնիսկ հաղթանակի դեպքում թիմը չի կարող խմբում բարձր տեղ գրավել: Հայ երկրպագուների միակ մխիթարանքն այն է, որ հավաքականը գոնե միավորներ կարող է հավաքել: Մինչ տեղի ունեցող խաղը, հավաքականը 7 խմբում առանց միավորների գրավում է վերջին` 5-րդ տեղը: Պորտուգալիայի հավաքականը 9 միավորներով 3-րդ տեղում է, և նա նույնպես որևէ հավանականություն չունի խմբային փուլը հաղթահարելու: Մեծ առավելություն ունի Իտալիայի հավաքականը, որը 22 միավորով առաջնորդում է 7-րդ խումբը: Վաղարշակ Ասլանյանի սաներն առաջին խաղում Պորտուգալիային զիջել են 7:0 հաշվով: Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի խաղից մեկ օր առաջ և կհյուրընկալվի “Golden Palace” հյուրանոցում, իսկ խաղի ընթացքում իր երկրպագուների աջակցությունից կզրկվի, քանի որ նրանք Երևան չեն ժամանելու: Պուրտուգալացի ֆուտբոլիստների մարզական ժամանակացույցն ու նրանց կազմը դեռևս հայտնի չէ: PanARMENIAN.Net –ի թղթակցին ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից հայտնել են, որ Պորտուիգալիայի մարզչական շտաբն իր ժամանակացույցը կներկայացնի Հայաստան ժամանելուց հետո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |