Հայաստանի հավաքականն օլիմպիական խաղերից վերադառնում է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով

PanARMENIAN.Net - Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում:

Վերջինը ելույթ են ունեցել հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը և թիավորող Էդգար Բաբայանը: Վարդումյանը 20 մասնակիցների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը, օլիմպիական չեմպիոն է դարձել Դենիս Կուշնիրովը (Ուկրաինա), որը հավաքել է 578 միավոր:

Բաբայանը 14 մարզիկների շարքում սլալոմ ոճում զբաղեցրել է 8-րդ տեղը, չեմպիոն է դարձել չինացի Հիադոնգ Յանգը:

Արծաթե մեդալ է նվաճել ծանրորդ Գոռ Մինասյանը, բրոնզե մեդալներ են նվաճել` Սմբատ Մարգարյանը, ազատ ոճի մարզիկ Արտակ Հովհաննիսյանը և ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 26-ին, այդ ժամանակ կորոշվի Հայաստանի հավաքականի տեղը ընդհանուր թիմային հաշվարկում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---