Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության A խմբում կպայքարի 3-րդ տեղի համար

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության A խմբում կպայքարի 3-րդ տեղի համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ից Մոլդովայում անցնում է մինչև 19 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականների ընտրական մրցաշարը: A խմբում հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականը, որը կպայքարի Ֆինլանդիայի, Անգլիայի ու Մոլդովայի հավաքականների հետ:

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ երկրորդ խաղը և Հայաստանի հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը Անգլիայի հավաքականից: Առաջին խաղում ՀՀ հավաքականը զիջեց ֆին ֆուտբոլիստուհիներին 0:5 հաշվով: Այս անգամ Վաղարշակ Ասլանյանի սաները զիջեցին ավելի խոշոր՝ 0:9 հաշվով:

Խմբի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 16-ին: Այդ օրն առաջին տեղի համար կպայքարեն Ֆինլանդիայի ու Անգլիայի հավաքականները, իսկ երրորդ տեղի համար կխաղան Հայաստանն ու Մոլդովան, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---