Աբրահամ-Ֆրոչ մենամարտը հետաձգվել է14 սեպտեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Super six» առաջնության շրջանակներում Արթուր Աբրահամի (Գերմանիա) և Կառլ Ֆրոչի (Անգլիա) մենամարտը հետաձգվել է Հայ բռնցքամարտիկի նախապատրաստումն ընթացավ առանց առանձնակի խնդիրների, սակայն նրա հակառակորդ Ֆրոչը մեջքի վնասվածք է ստացել: Այդպիսով, նախապես հոկտեմբերի 2-ին Մոնակոյում ծրագրված մենամարտը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ, հաղորդում է box-club.ru-ն: «Դա իսկապես շատ ցավալի է: Ամբողջ աշխարհն անհամբերությամբ սպասում էր այդ մենամարտին: Նման դաժան սպորտում, ինչպիսին է բռնցքամարտը, վնասվածքները հաճախ երևույթ են,- ասել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը:- Այնուամենայնիվ, մենամարտն ընդամենը հետաձգվել է, այն տեղի է ունենալու: Այնպես որ Արթուր Աբրահամը կկարողանա Ֆրոչի հետ չափել իր ուժերը նոյեմբերին կամ դեկտեմբերին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |