Աղասի Ինանցն Իտալիայի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը

Աղասի Ինանցն Իտալիայի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ( Բրազիլիա) Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտված համալսարանական շախմատիստների աշխարհի 11-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 57 մասնակիցների թվում գրավեց 22-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Վան Յուն (Չինաստան):

Երևանցի երիտասարդ շախմատիստ Աղասի Ինանցը Իտալիայի Սանգինետո քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, բաժանեց 2-7-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ երկրորդ մրցանակին: Ինանցը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` ՖԻԴԵ-ի վարպետ Գրիգորի Սելեցկուց (Ուկրաինա), հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---