Դավիթ Նալբանդյանը 28-րդ տեղում է ATP վարկանիշային աղյուսակում

Դավիթ Նալբանդյանը 28-րդ տեղում է ATP վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) սեպտեմբերի 14-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը:

Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում (ԱՄՆ)Western & Southern Financial Group Masters և US Open մրցաշարերում ունեցած հաջող ելույթներից հետո հերթական անգամ բարձրացրել է իր վարկանիշը: Նախորդ վարկանիշի համեմատ, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Նալբանդյանը բարձրացել է 5 հորիզոնականով և 1325 միավորով զբաղեցնում է 28-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել US Open-ի հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա 12 025 միավոր ունի, Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 7145 միավորով 2-րդ տեղն է բարձրացել, իսկ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 6735 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---