Սլովակների հետ խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա լավագույն կազմով

Սլովակների հետ խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա լավագույն կազմով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանում կընդունի Սլովակիայի հավաքականին: B խմբում Սլովակիան ունի 6 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Հայաստանի հավաքականը 1 միավորով 4-րդ տեղում է:

Հավաքականի հիմնական կազմի 4 խաղացողներ` հարձակվող Յուրի Մովսիսյանը, կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանը և պաշտպաններ Արարատ Առաքելյանն ու Արտակ Եդիգարյանն ունեն դեղին քարտեր: «Դա չի խանգարի նրանց խաղալ Սլովակիայի հետ խաղում, քանի որ մենք ունենք նաև վնասվածք ստացած խաղացողներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը և հավելել, որ Սլովակիայի հավաքականի հետ խաղին իր սաները շատ լուրջ են պատրաստվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---