Հրայր Մկոյան. Սլովակիայի հետ խաղում մենք կաշխատենք սխալներ թույլ չտալ 6 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Երկու օրից Երևանում Հայաստանի հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումը Սլովակիայի հավաքականի հետ: Հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Իռլանդիայի ու Մակեդոնիայի հետ խաղերում իրենք լավ ֆուտբոլ ցուցադրեցին: «Կարևոր չէ, թե ով է մրցակիցը, մենք միշտ աշխատում ենք լավ խաղալ: Սլովակիայի հետ խաղում մենք կաշխատենք սխալներ թույլ չտալ, քանի որ յուրաքանչյուր սխալ կարող է որոշիչ լինել, ինչպես դա եղավ Մակեդոնիայի հետ խաղում»,-ասել է Մկոյանը: Պաշտպան Արտակ Եդիգարյանն, իր հերթին, նշել է, որ հավաքի ժամանակ նրանք ծանոթացել են այդ թիմի խաղաոճին և պատրաստ են խաղին: «Թիմում բարեկամական մթնոլորտ է: Իհարկե, վատ է, որ երկու խաղերում մենք միայն մեկ միավոր վաստակեցինք, սակայն Սլովակիայի ու Անդորայի հետ խաղերում կաշխատենք շտկել իրավիճակը»,-ասել է Եդիգարյանը: Ըստ կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանի, ՀՀ հավաքականը պահպանում է խմբում լավ տեղ գրավելու շանսերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից |