Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Մալթայի ու Կիպրոսի միջազգային մրցաշարերին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Մալթայի ու Կիպրոսի միջազգային մրցաշարերին

PanARMENIAN.Net - 2010 թվականի վերջին հանդիպումը EURO-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորայի հետ: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանում 20:00-ին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ մինչև տարեվերջ հավաքականը պետք է ընկերական խաղեր անցկացնի: «Նոյեմբերին մենք մտադիր էինք խաղալ Սիրիայի հավաքականի հետ, սակայն խաղը տեղի չի ունենա: Դեռ չգիտեմ ում հետ, բայց ընկերական խաղ մենք կունենանք»,-ասել է նա:

Մինասյանը նշել է նաև, որ ձմռանը հավաքականը կմասնակցի Մալթայի ու Կիպրոսի միջազգային մրցաշարերին: Նշենք, որ 2008թ. Հայաստանի հավաքականը Մալթայի մրցաշարոմ գրավեց երկրորդ տեղը:

«Հավաքականի խաղն ավելի կայուն է դարձել: Այժմ մենք ունենք 22-25 ֆուտբոլիստ, որոնք ցույց են տալիս հուսալի ու գեղեցիկ ֆուտբոլ: Սակայն նրանք դեռևս երիտասարդ են և պետք է փորձ ձեռք բերեն»,-ասել է ՀՀ հավաքականի մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---