«Շախտյորը» կարողացավ ռևանշ վերցնել «Արսենալից»

«Շախտյորը» կարողացավ ռևանշ վերցնել «Արսենալից»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Չեմպիոնների ակումբի խմբային փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորն» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»:

Հաշիվը բացեց Տեո Ուոլկոտը 10-րդ րոպեին, 18 րոպե անց Դմիտրի Չիգրինսկին հավասարեցրեց հաշիվը: Հաղթական գոլը «Շախտյորի» կազմում խփեց Էդուարդոն:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշեց, որ իրենց համար դա շատ կարևոր հաղթանակ էր:

«Արսենալի» հանդեպ հաղթանակ տանելուց հետո H խմբում «Շախտյորը» 9 միավորով երկրորդ տեղում է, նույնքան միավոր ունի «Արսենալը», որն առաջին տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---