Անկախ պարտությունից, «Հատիսը» իր լավագույն խաղը ցուցադրեց այս խաղաշրջանում

Անկախ պարտությունից, «Հատիսը» իր լավագույն խաղը ցուցադրեց այս խաղաշրջանում

PanARMENIAN.Net - Բասկետբոլի «Հատիս» ակումբը նոյեմբերի 18-ին ծանր պայքարում Եվրոպայի գավաթի խմբային փուլում զիջել է ռուսական «Դինամո ԳՈՒՎԴ» ակումբին 90:99 հաշվով:

Երևանյան ակումբի մարզիչ Գիա Ղազանչյանը խաղից հետո նշել է, որ չնայած պարտությանը, նրա թիմն իր լավագույն խաղն է ցուացդրել այս խաղաշրջանում: «Մենք չունեինք խաղացող, որը կկարողանար մրցել Սինա Մոշչի ու Անա Դաբովիչի հետ, որոնց ուղղակի անհնար էր զսպել: Մենք կրկին խնդիրներ ունենք երեքմիավորանոց նետումների հետ կապված»,-ասել է Ղազանչյանը:

Ըստ նրա, «Հատիսի» առաջատար Ամանդա Ջեքսոնը շատ թույլ էր և ֆիզիկապես ոչինչ չկարողացավ անել: Լավ խաղացին Գանա Զարիցման, Քրիստինե Քեփենեկյանը, Օլիմպիա Սքոտը, որը վերջերս է միացել ակումբին: «Օլիմպիան պայքարում էր, աշխատում էր, անում էր, ինչ կարող էր: Ադապտացիայից բացի, Օլիմպիան նաև առողջական խնդիրներ ուներ՝ նա թունավորվել էր և մենք ոտքի կանգնեցրինք նրան խաղից ընդամենը 2 ժամ առաջ: Նա իրոք ամենափորձառուն ու ուժեղն է մեր թիմում»,-ասել է Ղազանչյանը:

Մարզիչը գտնում է, որ իր բասկետբոլիստուհիներն արժանի պայքար ցույց տվեցին միայն երրորդ քառորդում, երբ կարողացան 26 միավոր վաստակել: «Երրորդ քառորդի սկզբում մենք խաղացողների հետ քննարկել էինք, որ հարկավոր է ճնշում գործադրել ողջ հարթակում, մեզ հաջողվեց դա անել, բայց մենք հոգնեցինք: Խաղի ավարտին հաղթելու շանս կար, սակայն հաջողությունը երես թեքեց մեզանից և օվեր-թայմում մենք արդեն չէինք կարող պայքարել»:

«Հատիսի»հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Իսրայելում «Ելիտզուրի» հետ, և, ըստ Ղազանչյանի, հաղթելու հույս կա, սակայն նույնիսկ անհաջողության դեպքում իր թիմը կպահպանի Եվրոպայի գավաթի փլեյ-օֆ դուրս գալու շանսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---