«Դինամո ԳՈՒՎԴ»-ի մարզիչը գտնում է, որ «Հատիսին» ավելի ուժեղ խաղ ցուցադրելու համար պակասում է մրցաշարային փորձը

«Դինամո ԳՈՒՎԴ»-ի մարզիչը գտնում է, որ «Հատիսին» ավելի ուժեղ խաղ ցուցադրելու համար պակասում է մրցաշարային փորձը

PanARMENIAN.Net - «Չեմ կարող «Հատիսին» շնորհավորել հաղթանակի առթիվ, որին նա ձգտում էր, սակայն ես կարող եմ շնորհավորել հայ բասկետբոլիստուհիներին լավ և մարտական խաղի կապակցությամբ»,-ասել է «Դինամո ԳՈՒՎԴ»-ի գլխավոր մարզիչ Բորիս Սոկոլովսկին «Հատիսին» 90:99 հաշվով հաղթելուց հետո:

Ըստ Սոկոլովսկու, չնայած այն հանգամանքին, որ «Հատիսը» պարտվում էր խոշոր հաշվով, հայ մարզուհիները չհուսահատվեցին, օգտագործեցին իրենց հաղթաթուղթը, գտան հակառակորդի թույլ տեղերը և բեկում մտցրեցին խաղում, և միայն մի քանի հաջող նետումների շնորհիվ Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ն կարողացավ հաղթել:

Գլխավոր մարզիչը նշեց նաև Օլիմպիա Սքոթի լավ խաղը: «Վնասվածք էր ստացել հիմնական կենտրոնական խաղացող Էրիկա Դևիսը: Սքոթը շատ ուժեղ մարզիկ է , սակայն դժվարություններ ունեցավ թիմին հարմարվելու հարցում: Կարծում եմ, նրան ուղղակի մի քանի օր պակասեց, հակառակ դեպքում մենք այսօր չէինք հաղթի»:

Սոկոլովսկին նշել է, որ «Հատիսում» լավ կազմ է հավաքվել, սակայն ավելի ուժեղ խաղ ցուցադրելու համար պակասում է մրցաշարային փորձը: «Ինձ համար հաճելի է, որ մենք հաղթեցինք, սակայն արդյունքի հասանք լեգիոներների շնորհիվ, դրանում է ռուսական բասկետբոլի խնդիրը»,-ասել է ռուս մասնագետը;

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---