Դավիթ Նալբանդյանը ստացել է Konex de Platino մրցանակը Արգենտինայում թենիսի զարգացման համար

Դավիթ Նալբանդյանը ստացել է Konex de Platino մրցանակը Արգենտինայում թենիսի զարգացման համար

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ստացել է Konex de Platino մրցանակը վերջին 10 տարում Արգենտինայում թենիսի զարգացման համար: Konex հիմնադրամի մրցանակները հանձնվում են արգենտինացի մարզիկներին 20 տարբեր մարզաձևերում: Յուրաքանչյուր մարզաձևում ընտրվում է 5 հավակնորդ: Թենիսում Նալբանդյանից բացի, ներկայացվել էին Գիլյերմո Կորիան, Գաստոն Գաուդիոն, Խուան Մարտին դել Պոտրոն և Պաոլա Սուարեսը: Նրանք բոլորը ստացան Diploma al Mérito դիպլոմներ, իսկ հաղթող ճանաչվեց Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն:

Դրանից հետո մասնագիտական ժյուրին հայտնի արգենտինացի թենիսիստուհի Գաբրիելա Սաբատինիի գլխավորությամբ բոլոր անվանակարգերի հաղթողների թվից ընտրեց տասնամյակի լավագույն մարզիկին: Արդյունքում գլխավոր մրցանակը ստացավ բասկետբոլիստ Մանուել Ժինոբիլին, որը կարողացավ առաջ անցնել ինչպես Նալբանդյանից, այնպես էլ աշխարահի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Լիոնել Մեսիից:

«Շատ շնորհակալ եմ Konex հիմնադրամին այս պարգևի համար: Այս մրցանակը ես նվիրում եմ իմ ընտանիքին, որը սատարել է ինձ իմ ողջ կարիերայի ընթացքում»,-ասել է թենիսիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---