Երևանում անցնում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-26-ը Երևանում անցնում է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանն ասել է, որ եզրափակչում հանդես կգան 32 սպորտի վարպետի թեկնածուներ և սպորտի վարպետներ: «Առաջնությունն անցնում է հետաքրքիր պայքարում, և կարծում եմ, որ եզրափակիչը լարված կլինի և կհաղթեն արժանիները»,-ասել է Մկրտչյանը:

Տարեվերջին տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության ևս մեկ մրցաշար: Դեկտեմբերին Կենտրոն համայնքի ավանդական մրցաշարին կմասնակցեն պատանի մարմնամարզուհիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---