Քիք-բռնցքամարտի Աշխարհի գավաթը 2011 թվականին տեղի կունենա Երևանում

Քիք-բռնցքամարտի Աշխարհի գավաթը 2011 թվականին տեղի կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Քիք- բռնցքամարտի Ազգային ֆեդերացիան պարգևատրեց տարվա 10 լավագույն մարզիկներին և մարզիչներին:

Տասնյակում առաջին տեղը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն Գարիկ Ծատուրյանը, երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Գեղամ Մկրտչյանն է, իսկ երրորդում` աշխարհի չեմպիոն Միսակ Ասլանյանը:

2010 թվականին հայ քիք- բռնցքամարտիկներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 6 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեցին: Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ տարին հաջող էր, և հաջորդ տարի իրենք կփորձեն կրկնապատկել հաջողությունները: Հայրապետյանն ասաց նաև, որ 2011 թվականին Աշխարհի գավաթը տեղի կունենա Երևանում:

Քիք- բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ և Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահ Ռաշիդ Սայապովը, որը ներկա էր արարողությանը, ասաց, որ ուրախ է 25 տարի անց կրկին վերադառնալ Հայաստան: «Ուրախ եմ, որ տեսնում եմ Հայաստանի լավագույն քիք- բռնցքամարտիկների մեծարումը, որոնց մենամարտերին ես ականատես եմ եղել միջազգային մրցաշարերում: Դուք հպարտ ու համարձակ մարտիկներ ունեք և կարգապահ հավաքական»,- ասաց Սայապովը:

Մարզիկներին և մարզիչներին դրամական պարգևները Ֆեդերացիայի նախագահի հետ միասին հանձնեցին Հայաստանի Քիք-բռնցքամարտի Ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---