Հայաստանի պատանեկան հավաքականը տարել է ութերորդ անընդմեջ հաղթանակը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի պատանեկան հավաքականը տարել է ութերորդ անընդմեջ հաղթանակը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատանեկան հավաքականը դեկտեմբերի 2-ին տարել է ութերորդ անընդմեջ հաղթանակը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն ընթանում է թուրքական Բուրդուր քաղաքում:

Այս անգամ հայ շախմատիստները հաղթեցին Թուրքմենստանի հավաքականի առաջին թիմին 2,5:1,5 հաշվով: Հայաստանի հավաքականի առաջին համար Կարեն Գրիգորյանը կիսել է միավորները, Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Շահինյանը հաղթանակ են տարել, իսկ Ռոբերտ Աղասարյանը պարտվել է:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը հավաքել է 25,5 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի հավաքականը 21 միավորով երկրորդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---