Վիկ Դարչինյան. Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար կհիշի ինձ

Վիկ Դարչինյան. Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար կհիշի ինձ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանը, Աբներ Մարեսը, Յոնի Պերեսը և Ջոզեֆ Ակբեկոն դեկտեմբերի 2-ին մենամարտերից առաջ համատեղ մամլո ասուլիս են տվել, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 18-ին Մեքսիկայում:

WBA/IBF վարկածով առաջին թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հանդիպելու է Աբներ Մարեսի հետ, իսկ IBF վարկածով չեմպիոն Պերեսը` Ջոզեֆ Ակբեկոյի հետ:

Դարչինյանը նշել է, որ լավ պատրաստվել է. «Ես հիմա մարզվում եմ Լոս Անջելեսում և շատ կենտրոնացած եմ պայքարի վրա: Ես շատ արագ և ուժեղ եմ լինելու: Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար է հիշելու ինձ»:

Մարեսն իր հերթին ասել է, որ համառորեն մարզվել է, քանի որ Դարչինյանը կոշտ և ուժեղ բռնցքամարտիկ է: «Վիկն ապացուցել է, որ ուժեղ է, նա չեմպիոն է և իսկապես մենամարտը բարդ է լինելու, բայց ես կփորձեմ հաղթել նրան: Ես կարծում եմ, որ արագությունն իմ առավելությունն է»,- հաղորդում է Մարեսի խոսքերը fightnews.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---