Հայաստան կայցելի բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի մարզաձևի զարգացման տնօրենը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-22-ը Հայաստանում կգտնվի բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի մարզաձևի զարգացման տնօրեն ,գերմանացի մասնագետ Գյունտեր Հյուբերը: Նա հուլիս և սեպտեմբեր ամիսներին մասնագիտական դասընթացներ է վարել մեր հանրապետության մարզիչ-մանկավարժների համար: Այժմ կայանալու է գործընթացի վերջին ` երրորդ փուլը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, Հյուբերը կայցելի Գյումրի,Վանաձոր և Իջևան: Ի դեպ, նախորդ երկու փուլերի արդյունքում վերապատրաստվել են բադմինթոնի երկու տասնյակ մասնագետներ,իսկ Գյումրիում և Վանաձորում բացվել են նոր մարզախմբեր: Այս փուլում տեղերում կստուգվեն կատարված աշխատանքները,կքննարկվեն, կշտկվեն բացթողումները: Ավարտին Երևանում կհրավիրվի ամփոփիչ տեսագործնական դասընթաց, իսկ մասնակիցները կստանան հավաստագրեր:

Միջոցառումն անցկացվում է ՄՕԿ-ի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---