Դեկտեմբերի 3-5-ը Վանաձորում կազմակերպվեցին հաշմանդամների միջազգային օրվան նվիրված մարզական խաղեր

PanARMENIAN.Net - «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» կազմակերպությունը դեկտեմբերի 3-5-ը կազմակերպեց հաշմանդամների միջազգային օրվան նվիրված մարզական խաղեր` թեթև աթլետիկա, բասկետբոլ և ֆուտբոլ մարզաձևերում: Վանաձորում դրանց մասնակցեց հատուկ, հանրակրթական և սպորտդպրոցներից ներկայացած 12-15 տարեկան 120 մարզիկ: Խաղերի անցկացմանն աջակցում էին ՀՀ կառավարությունը` ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և Լոռու մարզպետարանը:

Սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական աջակցությունն էր «Հայկական Հատուկ Օլիմպիադաներում» ներգրավված սահմանափակ մտավոր ունակություններով մարզիկներին: Այս օժանդակության շնորհիվ յոթ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունն այս տարվա սեպտեմբերին մասնակցեց Վարշավայում կայացած «Հատուկ Օլիմպիադաների» Եվրոպական Ամառային Խաղերին: Հայ հատուկ օլիմպիական 19-ամյա Սուրեն Բալասանյանը, որը մրցեց 50 մ վազք և փափուկ գնդակի նետում ձևերում, արժանացավ մրցանակային 1-ին տեղին և պարգևատրվեց ոսկե մեդալով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---