Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» 2010-ի լավագույն խաղացողների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» 2010-ի լավագույն խաղացողների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - «Շախտյորի» պաշտոնական կայքը քվեարկությամբ որոշել է 2010-ի թիմի լավագույն խաղացողին:

2010-ի լավագույն խաղացող է դարձել «Շախտյորի» թիմի ավագ Դարիո Սռնան 1348 ձայներով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, նրա համար քվեարկել է 1327 մարդ (25.24 տոկոս):

Քվեարկությանը մասնակցել է 5258 հոգի:

Մի քանի օր առաջ Մխիթարյանը ճանաչվել էր «Շախտյորի» լավագույն լեգիոներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---