Հունվարի 11-ին կմեկնարկի Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնությունը

Հունվարի 11-ին կմեկնարկի Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնության վիճակահանությունը: Առաջին տուրը կկայանա հունվարի 11-ին, իսկ կավարտվի առաջնությունը հունվարի 20-ին: Չեմպիոնի տիտղոսի և Հայաստանի կանանց հավաքականի կազմում ընդգրկվելու համար պայքարելու են 10 շախմատիստուհիներ:

Հաղթողը կստանա 300 հազ. դրամ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները` համապատասխանաբար 200 և 150 հազ. դրամ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը 2010 թվականի Ռուսաստանի գավաթակիր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հիվանդության պատճառով հետաձգվել է և, ըստ երևույթին, կմեկնարկի հունվարի 18-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---