Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Նոր տարին դիմավորել է Վենետիկում12 հունվարի 2011 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ակումբի պաշտոնական կայքին ինչպես է անցկացրել ձմեռային արձակուրդները: «Արձակուրդից լավ տպավորություններ ստացա: Սկզբում Հայաստանում էի, հետո Իտալիա այցելեցի: Եղա Հռոմում, հետո Վենետիկում: Այնտեղ էլ դիմավորեցի Նոր տարին: Շատ գեղեցիկ քաղաք է: Ես նախկինում էլ եղել եմ այնտեղ, բայց որոշեցի թարմացնել հիշողություններս»,-ասել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գերազանց տրամադրությամբ է սկսում հավաքը: «Շատ եմ ցանկանում, որ Չեմպիոնների լիգայում մեզ հաջողվի որքան հնարավոր է առաջ անցնել: Դա լավ արդյունք կլինի: Առաջնությունում մենք ևս մինչև վերջ կպայքարենք, հարկավոր է հաջող հանդես գալ նաև երկրի գավաթի մրցաշարում: Բոլոր երեք մրցաշարերը մեզ համար շատ կարևոր են: Բոլոր մրցաշարերում հարկավոր է պայքարել բարձրագույն արդյունքների համար»:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները Նա նշել է, որ մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում կա ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ |