Հայաստանի ազգային հավաքականը FIFA վարկանիշում շարունակում է զբաղեցնել 60-րդ տեղը

Հայաստանի ազգային հավաքականը FIFA վարկանիշում շարունակում է զբաղեցնել 60-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին FIFA-ն (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է 515 միավորով զբաղեցնել 60-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստան` 13-րդ տեղը, Սլովակիա` 20-րդ, Իռլանդիա` 35-րդ, Մակեդոնիա` 81, Անդորրա` 202:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը (1887 միավոր), երկրորդ տեղում Հոլանդիայի հավաքականն է` 1723 միավոր, երրորդ տեղում` Գերմանիան 1485 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---