Գևորգ Ղազարյանն ու Կարլեն Մկրտչյանը անց են կացրել առաջին խաղը «Կուբանի» կազմում15 հունվարի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Բելեկում ռուսական «Կուբանը» ընկերական հանդիպում է ունեցել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի հետ և հաղթել է 3:1 հաշվով: Խաղին մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կարլեն Մկրտչյանը, որոնք փորձաշրջան են անցնում «Կուբանում»: Գևորգ Ղազարյանը խաղում էր ձախ թևում ակումբի մեկ այլ նորեկ Իգոր Պադերինի հետ, իսկ Կարլեն Մկրտչյանը ու Արթուր Տլիսովը հանդես էին գալիս հիմնական կիսապաշտպանների կազմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ղազարյանը կարողացավ գոլ խփել, սակայն մրցավարը չհաշվեց գոլը: «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պերեսկուն ակումբի նորեկների մասին ասաց հետևյալը. «Ես չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Նրանք լավ երիտասարդ ֆուտբոլիստներ են, որ գտնվում են կայացման փուլում, և, անշուշտ, մեզ հարկավոր են նաև լավ փորձառու խաղացողներ, որոնք կարող են թիմին օգուտ բերել Պրեմիեր լիգայում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |