«Միկայի» գլխավոր մարզիչ. Պետք չէ մեր պարտության համար մեղավորների փնտրել

PanARMENIAN.Net - ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության Գավաթի քառորդ եզրափակչում կրած պարտությունից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը շնորհավորել է ադրբեջանական ակումբին հաղթանակի կապակցությամբ և նշել, որ իր թիմն այդ առաջնությանը ժամանել էր լավ ֆուտբոլ խաղալու համար:

«Այսօրվա հանդիպմանը պարզվեց, որ մենք գործառութային առումով ավելի վատ էինք պատրաստվել, քան մրցակիցը: Մեզ համար դժվար էր անընդմեջ չորս հանդիպում անցկացնել փաստորեն չորս օրվա ընթացքում` հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը մենք անցկացրել էինք ուշ երեկոյան` ժամանման օրը,- Շահգելդյանի խոսքն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:- Դա նույնպես անդրադարձավ արդյունքի վրա: Բայց դե ֆուտբոլը ֆուտբոլ է: Եվ պետք չէ մեր այսօրվա պարտության համար մեղավորների փնտրել»:

Առաջին փլեյ-օֆֆ խաղում «Միկան» 0:4 հաշվով պարտվեց «Ինտերին» (Ադրբեջան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---