Վանես Մարտիրոսյանը մրցակից չի գտել փետրվարի 5-ին նախատեսված մենամարտի համար

Վանես Մարտիրոսյանը մրցակից չի գտել փետրվարի 5-ին նախատեսված մենամարտի համար

PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տիտղոսակիր Վանես Մարտիրոսյանը (28-0, 17 КО, որը փետրվարի 5-ին պետք է 8 ռաունդից կազմված մենամարտ ունենար, մրցակից չի գտել:

Մարտիրոսյանի մենեջեր Սթիվ Ֆեդերը հայտնել է fightnews.com-ին, որ հայ բռնցքամարտիկը երկշաբաթյա նախապատրաստական փուլ կանցկացնի Ֆրեդդի Ռոուչի հետ, պատրաստ լինելու համար մարտին կայանալիք մենամարտին:

Մարտիրոսյանը ռինգ դուրս չի եկել 2010թ. հունիսին Ջո Գրինի հանդեպ մրցավարների որոշմամբ տարած դյուրին հաղթանակից հետո:

Մարտիրոսյանը WBA վարկածով աշխարհի չեմպիոն պուերտոռիկացի Միգել Կոտտոյի պոտենցիալ մրցակիցների ցուցակում էր, սակայն վերջինս ընտրեց նիկարագուացի վետերան Ռիկարդո Մայորգին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---