Հայաստանի շախմատի առաջնությունում առաջին տեղը կիսում են 4 շախմատիստ

Հայաստանի շախմատի առաջնությունում առաջին տեղը կիսում են 4 շախմատիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջնության յոթերորդ տուրը շատ լարված և բարդ էր, քանի որ առաջատարության համար պայքարը գնալով թեժանում է:

Առաջինն ավարտվեց Զավեն Անդրիասյան – Տիգրան Պետրոսյան պարտիան: Սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարավ Անդրիասյանը: Դավիթ Պետրոսյան – Տիգրան Քոթանջյան պարտիայում առավելության հասավ Պետրոսյանը, որը նույնպես սպիտակ ֆիգուրներով էր խաղում:

Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, այս տուրում հանդիպեց Սամվել Տեր-Սահակյանի հետ: 55-րդ քայլին շախմատիստները ոչ ոքիով ավարտվեցին հանդիպումը: Ոչ ոքի արձանագրվեց նաև Աշոտ Անաստասյան – Ավետիք Գրիգորյան պարտիայում:

Հրանտ Մելքումյանը, որը նույնպես 4 միավոր ուներ, զիջեց Արման Փաշիկյանին: Պարտիան շարունակվեց մինչև 70-րդ քայլը, Փաշիկյանն օգտվեց իր առավելությունից և հաղթանակ տարավ: Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Արա Մինասյանին:

Այս տուրից հետո Հայաստանի առաջնությունում չորս շախմատիստներ 4,5-ական միավոր ունեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---