Լիլիթ Գալոյանը կմասնակցի «Moscow open» առաջնությանը

Լիլիթ Գալոյանը կմասնակցի «Moscow open» առաջնությանը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը (2385) և միջազգային վարպետ Կարինա Ամբարձումովան (Ռուսաստան, 2332) հունվարի 29-ից փետրվարի 6-ը Մոսկվայում կմասնակցեն «Moscow open» գլխավոր առաջնությանը:

Կմասնակցեն ևս 8 այլ շախմատիստուհիներ` Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան, 2498), Չժաո Սյուէն (Չինաստան, 2496), Վալենտինա Գունինան (Ռուսաստան, 2471), Օլգա Գիրյան (Ռուսաստան, 2429), Բատույագ Մոնգոնտուուլը (Մոնղոլիա, 2420), Իոլանտա Զավադսկան (Լեհաստան, 2371), Ալինա Կաշլինսկայան (Ռուսաստան, 2327) և Մարիա Ֆոմինիխը (Ռուսաստան, 2306):

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև խոշոր բաց առաջնություն, որտեղ կխաղան մոտ երեք տասնյակ հայ շախմատիստուհիներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---